Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սխալներ

Սխալներ
27.07.2025 | 21:59
Հուլիսի 28
Ես ձեր վահանն եմ:
Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ: Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակ անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված: Մտապահեք այս զորավոր զգացումը. արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը: Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել:
Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնքձեռնարկելով` կամեցել եք Իմ կամքը կատարել:
Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաժեշտ դասը սովորել. այդ ձախողումները անհրաժեշտ են` փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար: Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքները իր ճանապարհի:
Խաղաղությունը շուտով ապահովելու համար` տրված դասը լավ սովորեք. կիրարկելով այն թե’ իրական կյանքում, և թե’ ձեր սրտերում:
Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով:
Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք:
«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ